


30–170Fort Boyard
Լեգենդար հեռուստախաղը իրականում. բանալիներ, հուշումներ և ամրոցի ոսկին։

Մեր ամենասիրված թիմբիլդինգը՝ 20 առաջադրանք, մեկ կենտրոնական ստենդ և միավորների պայքար։
Team Challenge-ը մեր ամենապահանջված ծրագիրն է. այն կազմակերպել ենք բանկերի, IT ընկերությունների և միջազգային բրենդների համար՝ 20-ից մինչև 200 և ավելի մասնակցով։
Խաղն ակտիվ է, բայց ոչ միայն ուժային. առաջադրանքների մի մասը պահանջում է համագործակցություն, մյուսը՝ տրամաբանություն և վստահություն միմյանց նկատմամբ։ Այդ պատճառով յուրաքանչյուր մասնակից գտնում է իր դերը թիմում։
Ծրագիրը կարող ենք համադրել այլ խաղերի հետ կամ վերածել ամբողջ օրվա միջոցառման՝ նախաճաշով, ճաշով և երեկոյան party-ով։
Վարողը ներկայացնում է խաղի կանոնները, մասնակիցները պատահական վիճակահանությամբ բաժանվում են թիմերի։
Կենտրոնական ստենդին կախված են խաղաքարտերը՝ անունով և միավորով։ Թիմն ընտրում է առաջադրանքը, կատարում այն կամ փոխում քարտը։
Յուրաքանչյուր թիմի հետ ինստրուկտոր է, ով բացատրում է խաղերը և հետևում կանոններին։ Մոտ 20 առաջադրանք՝ ուժային, տրամաբանական, վստահության։
Ավարտից հետո թիմերը քննարկում են, թե ինչպես լուծեցին խաղերը։ Հաղթում է ամենաշատ միավոր հավաքած թիմը։






Զանգահարեք կամ լրացրեք կարճ հայտը։ Մեկ աշխատանքային օրվա ընթացքում կուղարկենք ծրագրի առաջարկ։
Ցանկացած ծրագիր կարող ենք փոխել, համադրել կամ ստեղծել հատուկ ձեր ընկերության համար։