


30–250Ստվարաթղթե թիմբիլդինգ
Cardboard Team Building
Մեծ ստվարաթղթեր, գույներ և մեկ առաջադրանք՝ կառուցել հսկա մի բան ամբողջ թիմով։

Թիմերը կառուցում են ստվարաթղթից մեքենա և մրցում դրոշներով ու գունավոր ծխով։
Ստվարաթղթե մեքենաների մրցավազքը ստեղծագործ ու ակտիվ թիմբիլդինգ է, որտեղ մասնակիցները իրենց ձեռքով կառուցում են մրցարշավային մեքենա։ Ծրագիրը հարմար է թիմերի համար, ովքեր ուզում են բացահայտել միմյանց ստեղծագործական հնարավորությունները։
Յուրաքանչյուր թիմ ստանում է անիվներով հիմք, մեծ ստվարաթղթեր ու պարագաներ և ունի 2 ժամ՝ ամենակրեատիվ, ամենահետաքրքիր ու ամենագնաց մեքենան պատրաստելու համար։ Ավարտից հետո մեքենաները հանդիպում են մրցուղում՝ դրոշների ու գունավոր ծխի ուղեկցությամբ։
Խաղը կարող է անցկացվել և՛ մրցութային, և՛ կոլեկտիվ ձևաչափով, բացօթյա կամ մեծ դահլիճում, և կարող է համադրվել այլ ծրագրերի հետ։
Վարողը ներկայացնում է խաղի ընթացքն ու կանոնները, մասնակիցները բաժանվում են թիմերի։
Յուրաքանչյուր թիմ ստանում է անիվներով պատրաստված մեքենայի հիմք, մեծ ստվարաթղթեր, գունավոր սկոչ, ներկեր, մկրատներ, ռեզակներ, սոսինձ և ձողեր։
Թիմերը 2 ժամում միասին մտածում են մեքենայի տեսքը, նկարում են այն և բաժանում աշխատանքը՝ կառուցելով ամենակրեատիվ ու ամենագնաց մեքենան։
Պատրաստի մեքենաները մրցում են հատուկ կահավորված մրցուղում՝ վարողի, դրոշների և գունավոր ծխի ուղեկցությամբ։









30–250Cardboard Team Building
Մեծ ստվարաթղթեր, գույներ և մեկ առաջադրանք՝ կառուցել հսկա մի բան ամբողջ թիմով։



30–200Estafeta
Ուժային, ջրային և գունավոր խաղեր՝ խոտածածկի վրա, մի քանի փուլով։


30–200Food Truck
Թիմերը կառուցում են սեփական food truck-ը, ապա պատրաստում ու «վաճառում» սնունդ։
Զանգահարեք կամ լրացրեք կարճ հայտը։ Մեկ աշխատանքային օրվա ընթացքում կուղարկենք ծրագրի առաջարկ։
Ցանկացած ծրագիր կարող ենք փոխել, համադրել կամ ստեղծել հատուկ ձեր ընկերության համար։