Կորպորատիվ ժամանց, որը թիմ է ստեղծում
All Inclusive Armenia-ն կորպորատիվ միջոցառումների կազմակերպման ընկերություն է։ 2016 թվականից կազմակերպում ենք թիմբիլդինգներ, քվեստներ, կորպորատիվ երեկոներ և փառատոններ Հայաստանի ընկերությունների համար։
Մեր տեսլականը
Ապահովել ընկերությունների համար որակյալ, ակտիվ, ինտելեկտուալ, հիշարժան, ուրախ և մոտիվացնող ժամանց, որը կնպաստի թիմային աշխատանքի որակի բարձրացմանը։
Հավատում ենք, որ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է թիմային առողջ մթնոլորտ։ Այն կարելի է զարգացնել խաղի միջոցով և միևնույն ժամանակ կտրվել առօրյա զբաղվածությունից։
Աշխատում ենք ոլորտի առաջատար շոումենների, արտիստների, դիզայներների և տեխնիկական թիմերի հետ։

Ինչով ենք տարբերվում
Ինստրուկտոր յուրաքանչյուր թիմի հետ
Թիմերը մենակ չեն մնում. մեր ինստրուկտորը բացատրում է խաղերը, հետևում կանոններին և պահում է տեմպը։
Սեփական գույք և ռեկվիզիտ
Փայտյա խաղեր, Fort Boyard-ի փորձություններ, Team Challenge-ի 20+ խաղ. բերում ենք ամեն ինչ և տանում ենք հետ։
Կրեատիվ թիմ
Յուրաքանչյուր հայտի համար կարող ենք գրել նոր սցենար, համադրել ծրագրեր կամ ստեղծել ամբողջովին նոր խաղ։
Մեծ մասշտաբ
Կազմակերպել ենք միջոցառումներ 900 մասնակցով և տրամադրում ենք անձնակազմ ու դեկոր Arm Games շոուի համար։
Մեզ վստահում են
75-ից ավելի ընկերություն՝ բանկեր, IT, հեռահաղորդակցություն, FMCG և միջազգային կազմակերպություններ։ Գրեթե կեսը վերադառնում է։
- Coca-Cola
- Pepsi
- Adobe
- Synopsys
- EPAM
- ServiceTitan
- HSBC
- Philip Morris
- JTI
- Pernod Ricard
- Unity
- TeamViewer
- UNICEF
- Servier
- Digitain
- Viva-MTS
- Ucom
- ACBA Bank
- Inecobank
- AMIO Bank
- Ararat Bank
- Converse Bank
- VTB
- ID Bank
- Fast Bank
- Idram
- Yerevan Mall
- Soft Construct
- Galaxsys
- WorldQuant
- FINCA
- Nairi Insurance
- Bureau Veritas
- Evoca
- Atenk
- Mayro
- Megafood
- Save the Children
Պատմեք ձեր թիմի մասին, մնացածը կմտածենք մենք
Զանգահարեք կամ լրացրեք կարճ հայտը։ Մեկ աշխատանքային օրվա ընթացքում կուղարկենք ծրագրի առաջարկ։
Ցանկացած ծրագիր կարող ենք փոխել, համադրել կամ ստեղծել հատուկ ձեր ընկերության համար։