Կազմակերպության աշխատակիցների միջև հաղորդակցությունն ու փոխըմբռնումն ուժեղացնելու ամենաարդյունավետ միջոցը Team Building խաղերն են, որոնք ակտիվ են, ինտելեկտուալ և զարգացնում են մարդու հմտությունները՝ տալով միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն։

Մենք առաջարկում ենք ակտիվ ու ինտելեկտուալ խաղեր, որոնք ուղղված են թիմի ձևավորմանը և անհատական հմտությունների բացահայտմանը։ Այն շատ է տարբերվում ավանդական դարձած թրեյնինգներից, իր արդյունավետությամբ։ Մեր կողմից առաջարկվող խաղերը կարելի է համեմատական տանել աշխատանքային տարբեր իրավիճակների հետ, որոնցից է օրինակ կրիտիկական պահերին որոշումների կայացումը, աշխատանքի արդյունավետ բաժանումը, աշխատակիցների միջև հարաբերությունները և այլն։