Մեր մասին

Ողջու՜յն։

Եթե այստեղ եք, ապա մեզ հետ ծանոթանալու ժամանակն է։

Մեր ընկերությունը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ կորպորատիվ հաճախորդների համար:

Ունենալով շուրջ 10 տարվա փորձ այս ոլորտում՝ հասցրել ենք աշխատել մի շարք ընկերությունների հետ բազմաբնույթ միջոցառումների շրջանակներում։ Եվ զբաղեցնել մեր դիրքը շուկայում ,որպես վստահելի ընկերություն։ Մեզ հետ համագործակցության արդյունքում կստանաք որակյալ ծառայություն՝ սկսած ամենափոքր դետալներից մինչև միջոցառման բուն կազմակերպումը։

Նոր լուծումներ, հետաքրքիր խաղեր, «Կրեատիվ» գաղափարներ, այո՛, մեզ հետ երբեք չեք ձանձրանա։ Մեր ծառայությունների ուղղվածությունները խիստ տարբեր են՝ Quest-երից ու Teambuilding-երից մինչև փառատոնների ու հարսանիքների կազմակերպում։ Իսկ հիմա մի փոքր մեր մատուցած ծառայությունների մասին․

Մենք կազմակերպում ենք Teambuilding-ներ՝ անհատականացված յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մեր թիմը հավատում է, որ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է թիմային առողջ մթնոլորտ, որը կարելի է զարգացնել թիմային խաղերի միջոցով ու միևնույն ժամանակ լիցքաթափվել առօրյա զբացվածությունից։ Կազմակերպում ենք նաև Թիմային Քվեստեր,որոնք ավելի կզարգացնեն թիմային մտածողությունը,կօգնեն մտածել ավելի խորը և հանգամանորեն․

Ունենք հարսանիքների կազմակերպման բազմամյա փորձ։ Հարսանեկան ծառայությունների կազմակերպումը ներառում է ամեն ինչ՝ սկսած ֆոտո և վիդեո նկարահանումով, մեքենաների վարձակալությամբ․ շոու ծրագրերի ապահովմամբ և այլն։

Ի դեպ, աշխատում ենք ոլորտում առաջատար շոումենների, կազմակերպիչների և դիզայնեռների հետ։