

30–1000Ամանորյա կորպորատիվ
Տարվա ամենասպասված երեկույթը՝ իր թեմայով, դեկորով և պարահանդեսով։

Ցանկացած կորպորատիվ առիթի համար՝ իր թեմայով, դեկորով ու հյուրընկալությամբ։
Կորպորատիվ երեկույթը կարող է լինել տոնական երեկո, տարեդարձ, բրենդի ներկայացում կամ պարզապես աշխատակիցներին շնորհակալություն հայտնելու առիթ։ Ձևաչափն ու կոնցեպտը մշակում ենք միասին ձեր ընկերության հետ՝ ուշադրություն դարձնելով ամեն մանրուքի։
Հատուկ սիրված ուղղություն են թեմատիկ party-ները, որտեղ ամբողջ երեկույթը՝ դեկորից մինչև հագուստի կոդ, ենթարկվում է մեկ ընդհանուր թեմայի՝ Hollywood-ի կարմիր գորգից մինչև ապագայի ոճ։ Կազմակերպել ենք տասնյակ նման երեկույթներ՝ 30-ից մինչև հազարավոր մասնակիցով ընկերությունների համար։
Թեման, ծրագիրն ու տևողությունը լիովին հարմարեցվում են ձեր առիթին և կարող են համադրվել թիմբիլդինգային ակտիվությունների հետ։
Ընտրում ենք թեմա, ձևաչափ և վայր՝ հաշվի առնելով առիթը և ընկերության ցանկությունները։
Ձևավորում ենք տարածքը թեմային համապատասխան դեկորով, լուսավորությամբ և ֆոտոզոնաներով։
Երեկույթն ընթանում է վարողի հետ՝ խաղերով, մրցույթներով և բեմական համարներով։
Երեկոն ավարտվում է պարահանդեսով՝ DJ-ի և հատուկ երաժշտական ծրագրի ուղեկցությամբ։


Զանգահարեք կամ լրացրեք կարճ հայտը։ Մեկ աշխատանքային օրվա ընթացքում կուղարկենք ծրագրի առաջարկ։
Ցանկացած ծրագիր կարող ենք փոխել, համադրել կամ ստեղծել հատուկ ձեր ընկերության համար։