Միջոցառում

Ամբողջ օրվա միջոցառում

Մեկ ամբողջ օր՝ նախաճաշից մինչև գիշերային party, մի քանի ծրագրի համադրությամբ։

Մասնակիցներ
40–500
Տևողություն
ամբողջ օր
Վայրը
բացօթյա
Սեզոն
Ապրիլ–հոկտեմբեր

Ամբողջ օրվա միջոցառումը լիարժեք արտագնա օր է՝ նախաճաշից մինչև գիշերային party։ Առավոտյան մասնակիցները ժամանում են վայրը, նախաճաշում և բաժանվում երկու խմբի, որոնք ամբողջ օրվա ընթացքում հերթով անցնում են Ֆորտ Բոյարով ու Ինտելեկտուալ խաղերով՝ ճաշից առաջ և հետո։

Ծրագրի ավարտին բոլորին սպասում է ազատ ժամանց՝ սեղանի խաղերով, մաֆիայով ու Spike Ball-ով, ապա ընթրիք և party՝ DJ-ի հետ։ Այս ձևաչափով կազմակերպել ենք ամբողջ օրվա միջոցառում մի ամբողջ IT ընկերության աշխատակիցների համար՝ 400-ից ավելի մասնակցով։

Ինչ է տալիս թիմին

  • Ամբողջ օրվա ընթացքում համադրում է մի քանի ակտիվություն
  • Թողնում է ժամանակ և՛ խաղի, և՛ ազատ շփման համար
  • Ավարտվում է տոնական մթնոլորտով

Օրվա ծրագիրը, ակտիվություններն ու տևողությունը ամբողջությամբ հարմարեցվում են ձեր ընկերության պահանջներին։

Ընթացքը

Ինչպես է անցնում

  1. 01

    Ժամանում և նախաճաշ

    Մասնակիցները ժամանում են վայրը, ունենում նախաճաշ և բաժանվում երկու խմբի։

  2. 02

    Առաջին շրջափուլ

    Մինչ ճաշը մի խումբը մասնակցում է Ֆորտ Բոյարին, մյուսը՝ ինտելեկտուալ խաղին։

  3. 03

    Երկրորդ շրջափուլ

    Ճաշից հետո խմբերը փոխվում են տեղերով, որպեսզի բոլորը փորձեն երկու ծրագիրն էլ։

  4. 04

    Ազատ ժամանց, ընթրիք և party

    Օրն ավարտվում է սեղանի խաղերով, մաֆիայով, Spike Ball-ով, ապա ընթրիքով և DJ-ով պարահանդեսով։

Նաև

Հարակից ծրագրեր

Պատմեք ձեր թիմի մասին, մնացածը կմտածենք մենք

Զանգահարեք կամ լրացրեք կարճ հայտը։ Մեկ աշխատանքային օրվա ընթացքում կուղարկենք ծրագրի առաջարկ։

Ցանկացած ծրագիր կարող ենք փոխել, համադրել կամ ստեղծել հատուկ ձեր ընկերության համար։

ԶանգահարելՍտանալ առաջարկ