Մեր մասին

Ողջու՜յն։

Եթե այստեղ եք, ապա մեր ծանոթանալու ժամանակն է։

Մեր ընկերությունը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ կորպորատիվ հաճախորդների համար: Ունենալով շուրջ 10 տարվա փորձ այս ոլորտում՝ հասցրել ենք աշխատել ? ընկերությունների հետ բազմաբնույթ միջոցառումների շրջանակներում ու զբաղեցնել մեր դիրքը շուկայում որպես վստահելի ընկերություն։

Մեզ հետ համագործակցության արդյունքում կստանաք որակյալ ծառայություն՝ սկսած ամենափոքր դետալներից մինչև միջոցառման բուն կազմակերպումը։ Նոր լուծումներ, հետաքրքիր խաղեր, «տարօրինակ» գաղափարներ. այո, մեզ հետ երբեք չեք ձանձրանա։

Մեր ծառայությունների ուղղվածությունները խիստ տարբեր են՝ քվեստներից ու թիմբիլդինգներից մինչև փառատոնների ու հարսանիքների կազմակերպում։

Ամենասիրված ու հետաքրքիր ակտիվություններից մեկը քվեստ խաղերն են.։ Դրանք հիմնված են մտքի ճկունության վրա,  ինտելեկտուալ են ու անչափ հետաքրքիր։ Մենք նաև խաղի մեջ ներգրավում ենք շատ դերասանների, օգտագործում ենք հատուկ նյութեր և սարքավորումներ: Քվեստերի ստեղծմամբ զբաղվում է ընկերության համահիմնադիր Աշոտ Խանամիրյանը, ով նաև Questroom Armenia-ի հիմնադիրն է:

Բացի այդ կազմակերպում ենք թիմբիլդինգներ՝ անհատականացված յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մեր թիմը հավատում է, որ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է թիմային առողջ մթնոլորտ, որը կարելի է զարգացնել խաղերի միջոցով ու միաժամանակ լիցքաթափվել առօրյա վազքից։ Այս ամենը բխում է նրանից, որ մենք քայլում ենք ժամանակին համընթաց ու շարունակաբար թարմացնում ենք թե մեր ծառայությունների որակը, թե մատուցման ձեւը։

Նաև ունենք հարսանիքների կազմակերպման բազմամյա փորձ։ Հարսանեկան ծառայությունները ներառում են ամեն ինչ՝ լինի դա ֆոտո և լուսանկարահանում, մեքենաների վարձակալություն, շոու ծրագրեր և այլն։ Ի դեպ, աշխատում ենք ոլորտում առաջատար շոումենների, կազմակերպիչների հետ: Միջոցառումների կազմակերպման ժամանակ համագործակցում ենք ԿՎՆ մասնագետների հետ, Հումորի լիգա նախագծի հետ:

Մենք սիրում ենք լինել տարբերվող ու հետևել նորամուծություններին՝ մեր ծառայությունները մշտապես արդի պահելու համար։ Մեր աշխատանքի լավագույն գնահատականը երջանիկ հաճախորդն է, ով հիացած է, բավարարված, իսկ երբեմն էլ նաև զարմացած։

Մեր ընկերության արժեքները՝

  • Մենք միշտ բաց ենք նոր գաղափարների ու նոր մշակույթի, ճկուն ենք ու պատասխանատու մեր արած աշխատանքի համար: Ոստի շարունակական կատարելագործումը դարձել է մեր ընկերության մշտական ուղեկիցը:
  • Նվիրված ենք մեր աշխատանքին: Մենք հավատում ենք, որ եթե աշխատանքի մեջ ներդնում ես հոգի ու էնտուզիազմ, այն առավելագույնս լավ է ստացվում։ Դրան օգնում է մեր թիմային աշխատանքը, միմյանց օգնելու ու հաղթանակները կիսելու ձգտումը։
  • Արժևորում ենք մեր հաճախորդին։ Մեր թիմը գիտի, որ որակյալ ու գնահատված աշխատանքի համար նախ պետք է լսել հաճախորդին ու հասկանալ նրա ցանկությունները։ Մենք կառուցում ենք փոխշահավետ հարաբերություններ մեր հաճախորդների հետ և դառնում գործընկերներ:

Երբ հանդիպում են տարիների փորձը, մեծ էնտուզիազմը ու նվիրվածությունը, աշխատանքից ունենում ենք այն, ինչ ունենք։ Իսկ մեր նպատակն է դարձնել Ձեր միջավայրը ավելի գունեղ ու հետաքրքիր՝ դրանով իսկ նվիրելով շատ ու շատ տպավորություններ, որոնք ամենակարեւորն են կյանքում։